Մեկնարկում է միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը

2011-03-15

Կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը ներկայացրել են մարտի 17-ին հանրապետությունում կայանալիք «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթըÖ‰ «Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների ծրագրերի մի մասը վերաբերում է հանրակրթության որակի բարձրացմանըÖ‰ Ուստի օլիմպիադաները երեխաներին հնարավորություն են տալիս զարգացնելու իրենց մտավոր կարողությունները»,- ասել է Մ. Մկրտչյանը, այդ համտեքստում կարևորելով «Կենգուրու»-ի կազմակերպումը ՀայաստանումÖ‰
«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: «Կենգուրուին» մասնակցում են 3-11-րդ դասարանցի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար:
Մրցույթը Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ: Հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը ներկայացրել  է, որ «Կենգուրու» մրցույթին այս տարի մասնակցում են հանրապետության բոլոր մարզերից՝ 910 դպրոց և մոտ 36 000 աշակերտ, Ստեփանակերտից` 13 դպրոց և մոտ 600 աշակերտ, բոլորը միասին` 923 դպրոց և մոտ 36 600 աշակերտ: «Մրցույթին շարունակական ակտիվ մասնակցությունը կրկին անգամ ապացուցում է, որ մեր երեխաների համար կրթությունը հետաքրքրությունների շարքում վերջին տեղում չէ, և որ հայ դպրոցականները ամեն տարի սիրով ու ոգևորությամբ մասնակցում են աշխարհում ամենազանգվածային մրցույթին»,- նշել է Դ. Սահակյանը և հավելել, որ  այս տարի ևս խնդիրները լինելու են երկլեզու` հայերեն և ռուսերեն: Այս հնարավորությունն ընձեռնվել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության հետ համագործակցության շնորհիվ:
Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։