Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում
2011-03-15
Նախարար Արմեն Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով անհրաժեշտ տեղեկատվության համար, նշել է, որ Ֆրանսիայի նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է երկու երկրների քաղաքակրթական հարաբերություններով և այն ամենը, ինչ կապված է Ֆրանսիայի հետ, մեծ ուշադրության է արժանանում Հայաստանի Հանրապետության կողմից: Նա նշել է նաև, որ ֆրանսերենը Հայաստանի աշակերտների և ուսանողների հետաքրքրությունների շրջանակում է և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանն աջակցում են հայաստանյան 3 խոշոր բուհերը՝ Երևանի պետական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համասլարանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը: Նախարարը հույս հայտնեց, որ առաջիկայում մեկնարկող Ֆրանկոֆոնիայի օրերը կանցնեն մասնակիցների համար հետաքրքիր և հագեցած օրակարգով:












