Դրամաշնորհներ՝ ուղղված որակի բարձրացմանը

2011-03-12

«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակում` որակի ապահովման ներբուհական ստորաբաժանումներ ստեղծելու և/կամ կարողությունները հզորացնելու, դրանց գործունեությունը խթանելու և, ինչպես նաև բուհերում նոր ընթացակարգերով և մեխանիզմներով որակի ներքին գնահատում իրականացնելու նպատակով, նախատեսվում է ոչ մրցութային հիմունքներով 22 պետական, և մրցութային կարգով ընտրված 5 ոչ պետական բուհերի տրամադրել դրամաշնորհներ:
Դրամաշնորհային պայմանագրերի կնքումը կիրականացվի ըստ փուլերի` համաձայն Դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի կողմից ս/թ մարտի 4-ին հաստատված ժամանակացույցի:
Հիմք ընդունելով  «Դրամաշնորհների տրամադրման ժամանակացույցը» և «Ըստ փուլերի դրամաշնորհային ծրագրում մասնակից բուհերի անվանացանկը»` ներքոնշյալ բուհերն առաջին փուլում հրավիրվում են ներկայացնելու Դրամաշնորհի ծրագրային և ֆինանսական առաջարկներ.

1.    Երևանի պետական համալսարան
2.    Հայաստանի Խ. Աբովյանի պետական մանկավարժական համալսարան
3.    Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարան
4.    Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
5.    Երևանի Պետական Բժշկական Համալսարան
6.    Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
7.    Հայաստանի պետական ագրարային համալսարան
8.    Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան
9.    Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ
10.    Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
11.    Գավառի պետական համալսարան

Դրամաշնորհի ծրագրային առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է 12.05.2011 թ:
Պարզաբանումների նպատակով ս/թ. մարտի 17-ին «ԿԾԿ» ԾԻԳ-ում տեղի կունենա ընդհանուր ժողով-խորհրդատվություն վերոնշյալ 11 պետական բուհերի ներկայացուցիչների համար: Խնդրում ենք, մինչև ս/թ. մարտի 15-ը  հաստատել ընդհանուր ժողովին Ձեր մասնակցությունը հետևյալ էլեկտրոնային հասցեով. cfep@arminco.com:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+374 10) 55 97 50 կամ այցելել www.cfep.am:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։