Կարողությունների գնահատման և զարգացման գործընթաց

2011-03-10

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը հանդիպել են  ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևայի,  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթական ռազմավարական ծրագրերի մշակման պատասխանատու Դեյվիդ Էթչորենայի հետÖ‰ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ  կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կարողությունների գնահատման և զարգացման ծրագրի ընթացքի հետ կապված հարցեր Ö‰
Տիկին Հարությունյանը, բարձր գնահատելով միջազգային կւազմկաերպությունների պատրաստակամությունը՝ աջակցելու վերը նշված ծրագրին, հույս է հայտնել, որ այն կնախանշի աշխատակազմի հիմնական  առավելությունները, ինչպես նաև կբացահայտի հմտությունների մասով այն բացթողումները, որոնք կլրացվեն ծրագրով նախատեսված գործընթացների միջոցովÖ‰
Փորձագետները նշել են, որ առաքելության առաջին փուլում խումբը նախարարության աշխատակազմի հետ հանդիպումների միջոցով հստակեցրել է ծրագրի իրականացման մեթոդոլոգիան և նախապատրաստել համապատասխան ժամանակացույց, որը կյանքի կկոչվի առաքելության տվյալ փուլումÖ‰
ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանը հույս է հայտնել, որ ծրագրի արդյունավետ իրականացման պարագայում փորձը կարող է ներդրվել նաև այլ գերատեսչություններումÖ‰
Հանդիպման ավարտին հստակեցվել են այն հիմնական ուղղությունները, որոնք նպաստելու են աշխատանքները համապատասխան ժամկետներում և արդյունավետ իրականացնելունÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։