«ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. 5000-ԱՄՅԱ և 20-ԱՄՅԱ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ-2011

2011-03-09

 

Միջոցառման նպատակն է` նպաստել մանկապատանեկան ստեղծագործական  գործունեությանը և հայրենասիրական դաստիարակությանը Սփյուռքում և առավել շնորհալի մանուկների և պատանիների հայտնաբերմանը, խրախուսել հայոց պատմության իմացությունը և հետաքրքրությունը գեղանկարչության հանդեպ:
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել նկարչության հանդեպ սեր և կարողություն դրսևորող 6-20 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների /այդ թվում` միօրյա/, մշակութային կենտրոնների սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ:
Մրցույթ-փառատոնը նվիրված է հայոց պետականության պատմությանը: Մասնակիցների նկարներում կարող են ներկայացվեն տարբեր ժամանակաշրջաններում հայոց պետության կայացման և զարգացման համար կարևորվող դեպքեր, երևույթներ, պետական և պետականաշեն գործունեությունն իրականացրած մշակութային գործիչների կերպարներ և այլն: Ստեղծագործական ինքնուրույնությունը և ընկալման անհատական յուրօրինակությունը պարտադիր պահանջներն են`  նկարները քննարկելու և գնահատելու համար:
Հնարավորության դեպքում, ցանկալի է կրթական հաստատության կամ երկրի կողմից նկարների կենտրոնացված առաքումը` տարբեր տարիքի հատկապես հաջողված նկարների ընտրությամբ:
 Մասնակիցները պետք է դիմեն ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից համատեղ սպասարկվող nkarchakan@gmail.com էլեկտրոնային հասցեով մինչև հուլիսի 5-ը ներառյալ:
Մրցույթ-փառատոնի առաջին փուլում հաղթողների աշխատանքները կներկայացվեն Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցահանդեսում, որը տևելու է սեպտեմբերի առաջին տասնօրյակից մինչև հոկտեմբերի առաջին տասնօրյակը:  Ցուցահանդեսին մասնակցած բոլոր աշխատանքները կտպագրեն ցուցահանդեսի ալբոմում:
Մասնագիտական հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաև ցուցահանդեսի հանդիսատեսի քվեարկության արդյունքներով հոկտեմբերի առաջին տասնօրյակում կհայտարարվեն երկրորդ փուլի հաղթողները: Երկրորդ փուլի հաղթողների համար սահմանվել են  հիմնական և խրախուսական մրցանակներ:
Սույն հայտարարությանը կցվում է մրցույթ-փառատոնին մասնակցելու պայմանները:
Հավելյալ  հարցերով կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն. հեռ.    +374 10 58-13-91 ֆ‎աքս.  +374 10 52-73-43 Էլ.փոստ.    nkarchakan@gmail.com, info@edu.am
Կայքէջ.    www.edu.am, www.armedu.am

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։