ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ-2011

2011-03-09

 

2011 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հրավիրում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչներին, տնօրեններին /ուսումնական մասի տեսուչներին` վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար:
Վերապատրաստումն ընթանալու է Հայաստանում` ՀՀ կրթության  և գիտության նախարարության կողմից հաստատված  մեկամսյա 6 ուսումնական ծրագրերով: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն համապատասխան վկայագրեր, ինչպես նաև ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր և այլ նյութեր:
Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների  կեցության և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատուն և Հայաստան մուտքի արտոնագրի /մուտքի վիզա/ ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Հայաստան մուտքի օրը համարվում է ծրագրի մեկնարկման օրը` հուլիսի 11-ն է: Այն հյուրատան հասցեն, ուր պետք է ժամանեն մասնակիցները կփոխանցվի լրացուցիչ:
 Ծրագրի ժամանակացույցը հետևյալն է.
11 հուլիսի`    հյուրատուն մուտքի և տեղավորման օր
12  հուլիսի`    դասընթացների բացում
25 հուլիսի`    հյուրատանից մեկնելու օր /երկշաբաթյա ծրագրին մասնակցողների համար/
09 օգոստոսի`    հյուրատանից ելքի օր /մեկամսյա ծրագրին մասնակցողների համար/:
Մասնակիցներին կընձեռնվի հնարավորություն նույն հյուրատանը մնալու ՀՀ կրթության և գիտության նախարարության համար սահմանված զեղչված գներով` հուլիսի 10-ից ավելի վաղ ժամանելու և օգոստոսի 10-ից ավելի ուշ մեկնելու պարագայում:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 1-ը ներառյալ ՀՀ  կրթության և գիտության նախարարություն ներկայացնել.
1.Ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտ /հայտի ձևը կցվում է/,
2.Համայնքի, հաստատության կամ կազմակերպության կողմից տրված գործուղման տեղեկանք:
Մասնակցելու նախապատվությունը տրվելու է Հայաստան առաջին անգամ ժամանող և վերջին երեք տարիներին վերապատրաստում չանցած ուսուցիչներին:    Ծրագրերի ընդհանուր նկարագիրը և հիմնական դասախոսների ցանկը ներկա պահին մշակման ընթացքում են և կներկայացվեն առաջիկայում: Նրանք կտեղադրվեն www.armedu.am և www.edu.am կայքէջերի համապատասխան բաժիններում:
Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:
Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ  ՀՀ կրթության և գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնից.
Հեռ. 374 10 58-13-91 Ֆաքս. 374 10 52-52-07 Էլ. փոստ. spyurq@yahoo.com     կամ info@edu.am
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։