«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 8 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ
2011-03-09
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի նիստի <<Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման մասնագիտությունների և որակավորումների` կարողությունների ձևավորմանը միտված պետական կրթական չափորոշիչների մշակման և ներդրման հայեցակարգին ու գործողությունների ցանկին հավանություն տալու մասին>> N 8 արձանագրային որոշման 14-րդ կետի N 2 հավելվածով հավանության արժանացած` <<Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման մասնագիտությունների և որակավորումների` կարողությունների ձևավորմանը միտված պետական կրթական չափորոշիչների մշակման և ներդրման գործողությունների>> ցանկի <<Խնդիր 1-ին Հայաստանի Հանրապետությունում ՄԿՈՒ չափորոշիչների մշակման ու ներդրման արդի մոտեցումների կիրառումը երաշխավորող` միասնական իրավական դաշտի ապահովում>> բաժնի <<կատարման ժամկետ>> սյունակի բոլոր կետերում <<2010>> թվերը փոխարինել <<2011>> թվերով: