ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղերձը` մարտի 8-ի կապակցությամբ
2011-03-04
Մեծ և անգնահատելի է Ձեր վաստակը գիտակրթական համակարգի կայացման գործում: Հայ կինը բոլոր ժամանակներում եղել է ընտանեկան, ազգային լավագույն ավանդույթների կրողն ու փոխանցողը և միշտ պատվով է կատարել նոր սերնդի կրթման ու դաստիարակման պատասխանատու գործը: Այսօր էլ մեծ նվիրումով եք կատարում այդ առաքելությունը թե´ ընտանիքում, թե´ կրթօջախներում, թե գիտական ու հասարակական տարբեր բնագավառներում:
Ընդունեք իմ ջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքներն այս գեղեցիկ տոնի` մարտի 8-ի կապակցությամբ, ցանկանում եմ Ձեզ կանացի երջանկություն, գարնանային բարձր տրամադրություն և ամենայն բարիք:












