Արդյունավետ համագործակցություն միջազգային կառույցների հետ

2011-03-04

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանն այսօր հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի-Ջիլանիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև նախանշվել են նոր ուղիներ հետագա համագործակցության զարգացման համար:
Մասնավորապես, խոսվել է կրթության և գիտության նախարարության կարողությունների զարգացմանն ուղղված քայլերի շրջանակում իրականացվող հաղորդակցման ռազմավարության մշակման ավարտական փուլի և հանրակրթական դպրոցներում ուսումնական ծրագրերի բեռնաթափման գործընթացի մասինÖ‰Տիկին Հարությունյանը ներկայացրել է, որ հաղորդակցման ռազմավարությունն արդեն իսկ մշակված է և առաջիկա օրերին վերջնական տեսքով կներկայացվի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն ԱշոտյանինÖ‰ Ինչ վերաբերվում է հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերի բեռնաթափմանը, ապա փոխնախարարը տեղեկացրել է, որ հաջորդ ուսումնական տարվանից մեր աշակերտներն ուսումնառությունը կսկսեն բեռնաթափված դասագրքերովÖ‰
Հանդիպման ավարտին ՄԱԿ-ի ներկայացուցիչներն արդյունավետ են համարել նախարարության հետ համագործակցությունըÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։