Նշանակվել են ռեկտորների պաշտոնակատարներ
2011-03-04
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան», «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան», «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ», «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան», «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ:
Նախարարի համապատասխան հրամաններով մարտի 9-ից տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ռեկտորների պաշտոնակատարներ են նշանակվել.
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»- Կորյուն Աթոյանը,
«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան»- Դերենիկ Դումանյանը,
«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»- Արմեն Մազմանյանը,
«Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան»-Հովհաննես Թոքմաջյանը,
«Գավառի պետական համալսարան»- Ռուզան Հակոբյանը:
Ռեկտորների ընտրությունները տեղի կունենան համապատասխան կարգով և սահմանված ժամկետներում: