«Ուսանողական գարուն-2011»
2011-02-22
1.Ժողովրդական պարեր,
2.Ժամանակակից պարեր,
3.Ժողովրդական երգ,
4.էստրադային երգ,
5.Ասմունք,
6.Ժողգործիքային կատարումներ,
7.Հումորային ժանրի ներկայացում:
Փառատոնն իրականացվում է երեք փուլով.
1-ին փուլ- մինչև 2011թ. մարտ ամսին նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում կազմակերպել և անցկակացնել ներքոլեջային «Ուսանողական գարուն 2011» խորագրով միջոցառումներ:
2-րդ փուլ - 2011թ. ապրիլ ամսին նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում կազմակերպել և անցկացնել միջքոլեջային մրցույթ` ըստ հետևյալ տարածաշրջանների`
ա/ Երևան քաղաք,
բ/ Լոռու և Տավուշի մարզեր,
գ/ Շիրակի մարզ,
դ/ Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզեր,
ե/ Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր,
զ/ Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր:
3-րդ փուլ- Նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների «Ուսանողական գարուն 2011» փառատոնի հանրապետական եզրափակիչ փուլը տեղի կունենա Երևանում` Երևանի պետական ճարտարագիտական քոլեջում, 2011թ. մայիս ամսին:












