Պարգևներ նվիրյալներին

2011-02-21

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանը  կրթության, գիտության և մանկավարժության ոլորտում ունեցած մեծ ավանդի և բազմամյա ազգանվեր գործունեության համար ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Ռուբինա Փիրումյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» : Ռ.Փիրումյանը ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր է, հայագետ, ԱՄՆ-ի Արևելյան ափի հայկական դպրոցների խնամակալ մարմնի անդամ:
Նա 9-ը առաջատար մասնագիտական ընկերակցությունների անդամ է, 12 մենագրությունների ու  50 գիտական հոդվածների հեղինակ, ակտիվ հասարակական գործիչ: Ռ.Փիրումյանը զգալի ներդրում ունի նաև մանկավարժության ոլորտում` հանդիսանալով Հայ Դատին և Հայոց Ցեղասպանությանը նվիրված մի շարք դասագրքերի հեղինակ: Նրա «Հայոց հարցի պատմություն» դասագիրքը, որը երաշխավորված է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից` որպես լրացուցիչ ուսումնական ձեռնարկ, 10-11 դասարանների համար գործածվում է հանրապետության դպրոցներում: 2011թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության շրջանակում Հայաստանում հրապարակվել է «Հայոց Ցեղասպանություն» Ռ.Փիրումյանի մեթոդական ձեռնարկը:
Ընդունելով պարգևը՝ Ռ. Փիրումյանը նշել է. «Հպարտությամբ եմ ընդունում այս մեդալը և այն կիսում եմ իմ բոլոր գործընկերների հետ ինչպես Սփյուռքում, այնպես էլ հայրենիքում»: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության դասավանդման մեթոդիկային՝ նա ընդգծել է, որ հայ աշակերտների մեջ պետք է հավատ սերմանել պատմական արդարության վերականգման և այս խնդրի համաշխարհային ճանաչման նկատմամբ:
Նախատեսված է, որ այս տարի Ռ.Փիրումյանը կմասնակցի նաև սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրինÖ‰
Նախարար Արմեն Աշոտյանն այսօր Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով է պարգևատրել բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լյուզինա Վարդգեսի Այրումյանին՝   Հայաստանում ռուսաց լեզվի և գրականության զարգացման  գործում ունեցած մեծ ավանդի, աշխատանքային գործունեության 40-ամյակի և ծննդյան 65-ամյա հոբելյանի կապակցությամբ:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։