Միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

2011-02-21

Կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախնական զինվորական պատրաստության միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստում ամփոփվել է 2009-2011 թվականներին ուսումնական հաստատություններում  իրականացված ռազմահայրենասիրական աշխատանքները, որոնք նախատեսված էին ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ոստիկանության համատեղ հաստատված ծրագրով:
Քննարկվել են ինչպես հաշվետու ժամանակշրջանում արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները, այնպես էլ  ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2013-2015 թվականների համար նախատեսվող միջոցառումները:
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունները  դպրոցներին են տրամադրել համապատասխանաբար 8 և 15 «Մենամարտ» տեսակի վարժասարքեր:  Մինչև 2012 թվականը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կշարունակի տարեկան 15-ական վարժասարքի տրամադրումըÖ‰
Անդրադարձ է կատարվել նաև այս տարվանից մեկնարկող «Նախանական զինվորական պատրաստություն» առարկայի  օլիմպիադային, որը կազմակերպելու է  կրթության և գիտության նախարարությունը:
 Նիստի ընթացքում բարձր է գնահատվել ավագ դպրոցների համար նախատեսված դասագրքերում հայրենասիրական դաստիարակությանը միտված թեմաների ընդգրկվածությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։