Տնօրենի գործունեության որակի հավաստագրում
2011-02-15
Բարեփոխումների համատեքստում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ուսուցիչների ատեստատավորման գործընթացինÖ‰ Մ. Մկրտչյանը նշել է, որ նախ պարզ ատեստավորում է ընթանալու, որն ուսուցչին անհրաժեշտ է դպրոցում դասավանդելու իրավունք ստանալու համար: Երկրորդը տարակարգեր ստանալու ատեստավորման փուլն է, որը կամավոր հիմունքով կլինի: Տարբեր տարակարգերի համար հավելավճարներ են նախատեսված:
Անդրադառնալով կրթական ծրագրերին` նախարարի տեղակալը նշել է, որ դասագրքերի և ծրագրերի հարցը համաշխարհային խնդիր է: «Հանրակրթությունը նոր իմաստ և որակ է ձեռքբերում, իսկ դասագրքերը հանրակրթական նոր պահանջներին չեն համապատասխանում: Դասագրքերը և ծրագրերը լուրջ վերանայման կարիք ունեն: Հատկապես բնագիտական, պատմության դասագրքերը ծանրաբեռնված են տերմիններով, թվերով և բեռնաթափելու կարիք ունեն: Այլապես, չափից դուրս տեղեկություններով հագեցած դասագրքերը թույլ չեն տալիս թեման ավելի խորությամբ ուսումնասիրել»,- ասել է Մ. Մկրտչյանը :
Նրա խոսքերով, դպրոցական միջին դասարանների կրթական ծրագրերը մոտ 15-20 տոկոսով կբեռնաթափվեն և սահմանափակում կդրվի թեմաների քանակի, այդ թեմային վերաբերող նոր հասկացությունների, թվերի և տերմինների վրա: Նոր դասագրքերը կլինեն ոչ թե հիշողության, այլ` հասկանալու, ըմբռնելու դասագրքերÖ‰ Մինչև նոր ուսումնական տարին արդեն հայտնի կլինեն բոլոր առարկաների ծրագերի վերաբերյալ նոր պահանջները, իսկ դասագրքերը կհրատարակվեն համապատասխան հերթականությամբ:
Նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:












