Ի գիտություն ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների

2011-02-11

Հարգելի գործընկերներ,
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննություններին որպես դիտորդ մասնակցելու, ինչպես նաև լուսաբանելու համար խնդրում ենք հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ս/թ փետրվարի 15-ից 17-ը գրանցվել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունում: 
Գրանցման համար անհրաժեշտ է`
Լրատվամիջոցի կամ հասարակական կազմակերպության ղեկավարի կողմից պաշտոնական նամակ ՀՀ կրթության և գիտության նախարարի անունով, որում նշված կլինեն դիտորդի` լուսաբանող լրագրողի կամ հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, ազգանունը, աշխատանքային և բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև գրանցվող անձի մեկ լուսանկարը/3x4 չափսի/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։