ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ
2011-02-08
Նստաշրջանը տևելու է 2011թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2012 թ. հունիսի 30-ը:
Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան Կրթական ծրագրավորման միջազգային ինստիտուտի դիպլոմ կամ կրթական ծրագրավորման և կառավարման բարձր որակավորման մասնագետի կոչում:
Թեկնածուների փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի Ազգային հանձնաժողովին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան փոխանցելու նպատակով:
Կրթական ծրագրավորման միջազգային ինստիտուտը չի տրամադրում ֆինանսական աջակցություն, սակայն խրախուսում է թեկնածուների կողմից կրթաթոշակներ և դրամաշնորհներ ստանալու նպատակով համապատասխան հաստատություններին դիմելը:
Ծրագրին մասնակցելու նպատակահարմարության դեպքում մինչև ս.թ. փետրվարի 22-ը ՀՀ ԱԳ նախարարությանը տրամադրել թեկնածուների փաստաթղթային փաթեթները, ինչպես նաև լրացուցիչ փոխանցել լրացված դիմում-հարցաթերթիկների էլեկտրոնային տարբերակները:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել ԿԳՆ արտաքին կապերի բաժին 56-23-64 հեռախոսահամարով:












