Հանրային քննարկումներ Լեզվի պետական տեսչությունում
2011-02-05
ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են հանրապետությունում հայտնի լեզվաբաններ, բուհերի լեզվաբանության ամբիոնների վարիչներ, լեզվի տեսչության աշխատակիցներ: Քննարկվել են լեզվական օրենսդրության կարգավորման հարցեր: Ներկայացվել են այն բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են լիարժեք լեզվաքաղաքականություն իրականացնելուն:
Մասնակիցները համաձայնել են, որ գործող օրենսդրության պայմաններում թերի ու հակասական են <<Գովազդի մասին>>, <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, ինչպես նաև ընդգծել են դրանցում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Առաջադրվել են մի շարք ուղիներ խնդիրների լուծման համար, որոնք հնարավորություն կտան հանրային կյանքի բոլոր բնագավառներում լեզվի զարգացման և կանոնարկման համար օբյեկտիվ որոշումներ կայացնելու:
Լեզվի պետական տեսչությունում առաջիկայում ևս կկազմակերպվեն հանրային քննարկումներ վերոնշյալ օրենքների նախագծերի վերաբերյալ: