Ավագ դպրոցները` բարեփոխումների անկյունաքար
2011-02-05
Երևանի թիվ 114 դպրոցում տեղի է ունեցել հանրապետության ավագ դպրոցների տնօրենների խորհրդակցութուն, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն ԱշոտյանըÖ‰ Խորհրդակցության նպատակը հանրակրթական ոլորտի բարեփոխումների քաղաքականության համատեքստում ավագ դպրոցների տնօրեններին ներկայացվող նոր պահանջների և աշխատանքային նոր մոտեցումների ճշգրտումն էրÖ‰
Բացելով խորհրդակցությունը` նախարարն անդրադարձել է ավագ դպրոցների ձևավորման գործընթացին, նշելով, որ այն մշտապես եղել է նախարարության անմիջական հսկողության ներքո և մեծ ջանքերի ներդրման արդյունքում դրանց թիվը հանրապետությունում այս տարի կհասնի շուրջ 105-ի: «Ավագ դպրոցների կայացման խնդիրը մեզ համար ռազմավարական նշանակություն ունիÖ‰ Ձեզանից պահանջվում է ուսումնական խիստ կարգապահություն և կրթության բովանդակության լիարժեք ապահովումÖ‰ Ավագ դպրոցները ԿԳՆ գերատեսչական ենթակայությանն են պատկանում, և նախարարությունն իրավասու է ձերբազատվել բոլոր այն տնօրեններից, ովքեր ի զորու չեն լինի կյանքի կոչելու պետական այս ծրագիրը»,- ասել է Ա. Աշոտյանը և ընդգծել, որ այն տնօրեննեըը, որոնց ղեկավարած ավագ դպրոցներում դրամահավաքության կամ կաշառակերության դեպքեր կարձանագրվեն, ովքեր չեն ապահովի կրթական գործընթացի բարձր որակ և խստապահանջություն՝ կազատվեն զբաղեցրած պաշտոններիցÖ‰ Նախարարը չի բացառել նաև, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ավագ դպրոցների որոշ տնօրենների հետ կնքված պայմանագրերը կլուծարվենÖ‰
«Հատուկ ուշադրություն եմ ուզում դարձնել ավագ դպրոցներում աշակերտների հաճախման խնդրին, որն առ այսօր մեր աքիլլեսյան գարշապարն էÖ‰ Հավաստի տվյալներ ունեմ այն մասին, որ ավագ դասարաններում աշակերտներն ուսուցիչների հետ համաձայնության են եկել և գրեթե չեն հաճախում դասերիÖ‰ Այն տնօրենները, ովքեր աշակերտների հետ կգնան նման գործարքների՝ նույնպես չեն աշխատելուՊ»,- ասել է Ա. Աշոտյանը և հավելել, որ ավագ դպրոցները գտնվելու են ինչպես նախարարության, այնպես էլ նախարարի անձնական հսկողության ներքոÖ‰
Ըստ նախարարի`այս ծրագիրը հանրակրթական բարեփոխումների անկյունաքարն է և ավագ դպրոցների կայացման համար պետությունը շարունակելու է հսկայական վարչական, ֆինանսական ռեսուրսներ ծախսել` ակնկալելով մեծ արդյունքներ:
Անդրադառնալով ավագ դպրոցներում դասավանդող ուսուցիչների աշխատավարձերի խնդրին, Ա. Աշոտյանը նշել է, որ դրանք շարունակելու են բարձրանալ, որովհետև ավագ դպրոցներում պետք է աշխատեն միայն բարձր վարձատրվող լավագույն մասնագետները, ովքեր պարտավորված կլինեն ապահովել հանրակրթական բարձր մակարդակÖ‰
Նախարարը նաև հայտնել է, որ ավագ դպրոցների լաբորատորիաները համալրվելու են ժամանակակից սարքավորումներով, ստեղծվելու են համակարգչային դասարաններ, տրամադրվելու են գրադարանային կահույք և գրքերÖ‰ Ըստ նրա, պետությունն անում է առավելագույնը, որպեսզի դպրոցներում հնարավորինս ուշ ծագի գույքի մաշվածութան խնդիրÖ‰ «Այս տարի մեկ միլիարդից ավելի հավելյալ գումար ենք ներդրել 9 ավագ դպրոց վերանորոգելու համար , որոնցից 4-ը Երևանում են, 5-ը՝ մարզերումÖ‰ Բացի այս, ևս տասը անմխիթար վիճակում գտնվող ավագ դպրոց կվերակառուցվիÖ‰ Գործելու ենք առաջնահերթության կարգով՝ սկզբում կօգնենք ամենակարիքավորներին, այնուհետև` մյուս դպրոցներին»,-ասել է Ա. ԱշոտյանըÖ‰ Նա ավագ դպրոցների տնօրենների ուշադրությունն է հրավիրել նաև ԿԳՆ էլեկտրոնային կայքում տեղադրված նոր դասագրքերի վրա, ընդգծելով, որ ծանոթանալու, դիտողություններ և առաջարկություններ անելու, սեփական տեսակետները հայտնելու համար ինչպես նրանք, այնպես էլ բոլոր ցանկացողները չորս ամիս ժամանակ ունենÖ‰
Նախարար Ա. Աշոտյանը մեկ անգամ ևս տեղեկացրել է, որ այս տարի Հայաստանում ավարտական ատեստատներ չեն տպագրվելու, և ավագ դասարաններում ոչ ոք թռիչքով չի փոխադրվելու հաջորդ դասարանÖ‰ Անդրադառնալով հանրապետական ու միջազգային օլիմպիադաներին աշակերտների մասնակցության խնդրին` նախարարը տնօրեններին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել, ընդգծելով, որ թեպետ մեր աշակերտները բարձր արդյունքներ են ցուցաբերում միջազգային օլիմպիադաներում, սակայն նրանք ներկայացնում են հիմնականում 3-4 դպրոցÖ‰ Խորհրդակցության ավարտին նախարարը պատասխանել է նաև տնօրեններին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են կազմակերպչական խնդիրներին:












