Բարեփոխվում է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը

2011-02-16

Կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի նիստը, որում ներկայացվել են ՀՀ-ում Եվրամիության հետ համատեղ իրականացվող ոլորտային քաղաքականության աջակցման ծրագրի պայմանների բավարարմանն ուղղված 2011 թվականի գործողությունների պլանը և ընթացիկ տարում իրականացվող աշխատանքներըÖ‰ Նիստին ներկա էին գործատուներ, տարբեր գերատեսչությունների, արհեստակցական միությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներÖ‰
ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը նշել է, որ ԵՄ-ի ոլորտային քաղաքականության աջակցության ծրագրի շրջանակում Եվրոպական հանձնաժողովի կողմից տրամադրվող բյուջետային աջակցությունը նախատեսում է Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացվող բարեփոխումներին ուղղված մի շարք պայմանների իրականացում 2011-2012 թվականների համարÖ‰
«Պայմանների բավարարումը կպահանջի զգալի ծավալի աշխատանքներ, որոնց իրականացման համար անհրաժեշտ կլինեն ժամանակային, մարդկային և նյութական ռեսուրսներÖ‰ Աշխատանքների արդյունավետության ապահովման տեսանկյունից կարևոր է դրանց պատշաճ պլանավորումը՝ հետագա հնարավոր ռիսկերից խուսափելու և բյուջեի մուտքերը չվտանգելու նպատակով»,-  ասել է Ռ. ԱբրահամյանըÖ‰
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Մարինե Հակոբյանը, խոսելով  2011 թվականի գործունեության հիմնական ուղղությունների մասին, կարևորել է մարդկային ռեսուրսների զարգացման, մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կառավարման խորհուրդների վերապատրաստման հարցերըÖ‰ Նրա խոսքերով, ընթացիկ տարում մշակվում և վերանայվում են ուսումնական պլանները և մոդուլային ուսումնական ծրագրերը, տեղի է ունենում ՄԿՈՒ համակարգի վերաբերյալ տեղեկատվության հավաքում և տարածում, ապահովվում է բյուջետային միջոցների օգտագործման հրապարակայնությունն ու թափանցիկությունըÖ‰ ՄԿՈՒ-ում իրականացվում են բարեփոխումներ, և ապագայում կամփոփվեն հաստատություններում ներդրված նոր չափորոշիչների իրագործման ընթածքի վերաբերյալ տեղեկություններն ու կգնահատվի բարեփոխումների արդյունքըÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։