2011-2015 թվականների կրթական ծրագիրը քննարկվել է Խորհրդարանում

2011-02-16

 ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել էր «ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրի» խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, հանրակրթական և բարձրագույն կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:
Ներկայացնելով ծրագիրը, ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հավաստիացրել է, որ ծրագիրը թույլ կտա առավել համակարգային դարձնել ոլորտում ընթացող բարեփոխումները և հիմք կծառայի կրթության զարգացման համար:
«Ծրագիր ունենալը կրթության ոլորտում ինքնին աննախադեպ է, որովհետև շատ քիչ բնագավառներ կան, որտեղ պետական զարգացման ծրագիրը օրենքի մակարդակի վրա է գտնվումÖ‰ Մենք ռազմավարություն ենք մշակել, որից պետք է բխեն յուրաքանչյուր ոլորտում իրականցվող գործողությունների ծրագրերըÖ‰ Այս ծրագիրը ծայրահեղ իրատեսական է, ոչ մի ինքնանպատակ արտահայտություն չկա այնտեղÖ‰ Մեր համակարգում փոփոխությունների արդյունքները՝ ավագ դպրոցի, բարձրագույն կրթության բարեփոխումների, ֆինանսավորման, կադրային փոփոխությունների, մենք կտեսնենք տարիներ հետո»,- ասել է Ա. ԱշոտյանըÖ‰
Կրթության համակարգի ներկա փուլի ռազմավարական նպատակն է, ընդունելով ժամանակակից մարտահրավերները, արձանագրել հիմնախնդիրների լուծման և առաջընթացի այնպիսի արդյունքներ, որոնք կվերականգնեն կրթության և գիտելիքի վարկանիշը և կամրապնդեն Հայաստանի` որպես գիտակրթական տարածքի հեղինակությունը: Ծրագրում նախատեսված է, որ մինչև 2015 թվականը զարգացման համար ուղենշային պետք է լինեն «Հազարամյակի հռչակագրի» և «Կրթություն բոլորի համար» գլոբալ շարժման սահմանած նպատակադրումները, ինչպես նաև Բոլոնիայի հռչակագրի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված «Կրթությունը հանուն կայուն զարգացման» ռազմավարության սկզբունքները: Միաժամանակ, կրթական համակարգի զարգացումները պետք է ուղղված լինեն գլոբալ մրցունակության համաթվի կրթության հատվածի ցուցանիշների բարելավմանը, նպաստելով Հայաստանի ընդհանուր մրցունակության բարձրացմանը:
Քննարկման ընթացքում հնչեց ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանի՝  «Դասագիրքը որպես որակյալ կրթության նախապայման» զեկույցը, իսկ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը ներկայացրեց ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրի ռազմավարությունն ու գերակայություններըÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։