Շարադրությունների մրցույթ կանանց միամսյակի շրջանակում

2011-02-17

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կանանց պատմության միամսյակի շրջանակում  հայտարարում է «ԵՍ ԻՆՔՍ ԵՄ ԿԵՐՏՈՒՄ ԻՄ ԱՊԱԳԱՆ» վերնագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ավագ դպրոցի աշակերտուհիներ Երևանից:
Հաղթողները` 10 լավագույն շարադրությունների հեղինակները, մարտին կհրավիրվեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նստավայր` Հայաստանի կին առաջնորդներին ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացնելու իրենց աշխատանքը:
Շարադրությունը պետք է լինի մեկ էջի սահմանում / առավելագույնը 500 բառ/: Այն կարող  է լինել հայերեն կամ անգլերեն: Լավագույն շարադրությունը ընտրելիս դիտարկվում է.
     •ինչպես է հեղինակը պատկերացնում իր դերը հասարակությունում փոփոխություններ կատարելու գործում
     •գաղափարների ներկայացման հատկությունը
     •վերլուծական մտածելակերպի առկայությունը
Մրցույթին մասնակցելու համար շարադրությունները պետք է ուղարկել ԱՄՆ դեսպանությանը` միայն էլեկտրոնային եղանակով` էլեկտրանային փոստի essaycontest@usa.am հասցեով: Շարադրության վերևի աջ անկյունում գրեք անուն ազգանունը, դպրոցը, դասարանը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Շարադրությունների ներկայացման վերջնաժամկետն է 2011թվականի մարտի 4-ը: 

Տասը լավագույն շարադրությունների ընտրությունը կկատարվի ԱՄՆ դեսպանության և ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից` շարադրությունների ներկայացման վերջնաժամկետից հետո երեք շաբաթվա ընթացքում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։