ՀՀ ԿԳ նախարարության և գործատուների ընդհանուր նպատակները

2011-02-16

Կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ  տեղի է ունեցել խորհրդակցություն նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդներում ներգրավված գործատու ներկայացուցիչների մասնակցությամբÖ‰ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են միջանկյալ արդյունքները, քննարկվել` մրցունակ մասնագետների պատրաստման հետ կապված խնդիրներ և ներկայացվել առաջարկություններ նախարարության հետ հետագա համագործակցության զարգացման ուղղությամբÖ‰
Բացելով խորհրդակցությունը նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ նախարարությունը վերահաստատում է իր շահագրգռվածությունը նախնական և միջին մասնագիտական կրթության կազմակերպման ոլորտում մասնավոր հատվածի հնարավորինս լայն շրջանակով ընդգրկման գործում, որպեսզի աշխատաշուկա մտնող մասնագետը մրցունակ լինի իր գիտելիքներով ու հմտություններով: «Այս կամ այն որակավորմամբ մասնագետների թողարկումն ինքնանպատակ չէ, այն առավել արդյունավետ պիտի լինի, որպեսզի մասնավոր հատվածի համար կադրերի ապահովման խնդիրը լուծվի՝ ելնելով մրցակցային տնտեսության սկզբունքներիցÖ‰ Մեր համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու ու մեր առջև դրված ծրագրերը նպատակին ծառայեցնելու համար ցանկալի է, որ գործատուները ներգրավվեն ավելի մեծ քանակությամբ քոլեջների կրթական գործընթացներում, քանի որ կրթության առաքելություններից մեկն էլ տնտեսությունը սպասարկելն է աշխատաշուկայի բոլոր ասպարեզներում»,-ասել է Ա. ԱշոտյանըÖ‰
Խորհուրդների գործատու ներկայացուցիչները խոսել են իրենց մտահոգող խնդիրներից՝ կապված աշխատաշուկայում առաջարկի ու պահանջարկի հակասությունների հետ և նշել մասնագետներ պատրաստելու և վերապատրաստելու, աշխատանքային գործունեությունն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ իրենց մոտեցումներըÖ‰ Մասնավոր հատվածի հետ համագործակցությունն առավել ամրապնդելու նպատակով որոշվել է, որ գործատուներին հնարավորություն կտրվի իրենց հովանու ներքո վերցնել նախնական և միջին մասնագիտական կրթության որևէ հաստատություն և  համապատասխան կադրեր պատրաստելÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։