Սեմինար՝ Հայաստանի բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումներ

2011-02-04

«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի շրջանակում  այսօր Աղվերանում մեկնարկել է «Հայաստանի բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումները» թեմայով եռօրյա սեմինարը, որին մասնկցում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ  գիտության, կրթության , մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ռեկտորներ, պատգամավորներ, կրթության բնագավառի միջազգային և տեղական փորձագետներÖ‰
Ողջունելով սեմինարի մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար  Ա. Աշոտյանը նշել է. «Ակնհայտ է, որ բարձրագույն կրթության ֆինանսավորման՝ տարիներ շարունակ գործածվող մեխանիզմն այլևս սպառել է իրենÖ‰  Այն այսօր մեզ թույլ չի տալիս  կրթության որակի, մատչելիության և արդյունավերության բարձրացմանն ուղղված նոր գործիքակազմ որդեգրելÖ‰  Պետական ֆիանասավորման համար բուհերը պետք է որդեգրեն պետության կողմից ներկայացվող նոր քաղաքականություն, և առաջընթացն ապահովող փաստաթղթերի նախագծերի քննարկման փուլում նախևառաջ անհրաժեշտ է գալ ընդհանուր մասնագիտական հայտարարի` այն է, թե ինչպես ուղղորդել բարեփոխումների ընթացքը»,- ընդգծել է նախարարը և հավելել, որ ՀՀ պետական բյուջեից բարձրագույն կրթության ոլորտին հատկացվում է շուրջ 7.7 միլիարդ դրամÖ‰ Պետական բուհերի բյուջեներում պետական հատկացումները, կախված բուհի առանձնահատկություններից, կազմում են 25-40 տոկոսÖ‰ Բուհերի բյուջեների մնացյալ հատվածը հիմնականում համալրվում  է ուսանողների վարձավճարների շնորհիվ և միայն չնչին տոկոսը՝ այլ աղբյուրներիցÖ‰ «Հայաստանում միայն պետությունը և ուսանողը չէ, որ պետք է վճարեն բարձրագույն կրթության համարÖ‰ Մենք պետք է ձեզ հետ միասին փորձենք աջակցել սոցիալական պատասխանատվությամբ ներծծված նոր բիզնես-մշակույթ ձևավորելուն, երբ խոշոր գործարարները, ելնելով իրենց  իսկ կոմերցիոն շահերից, հավելյալ հատկացումներով աջակցեն մեր ուսումնական հաստատություններինÖ‰ Ֆինանսավորման այս բաղադրիչը Հայաստանում գրեթե բացակայում է, և այստեղ կարիք ունենք ներգրավելու մասնավորին»,- նշել է Ա. Աշոտյանը և ավելացրել, որ որակյալ բարձրագույն կրթությունը թանկ հաճույք է բոլոր երկրներումÖ‰ Հայաստանում մեկ ուսանողին պետության կողմից վճարվող գումարի միջին ցուցանիշը համարժեք է մոտավորապես 800 ԱՄՆ դոլարի, ինչը շուրջ 2.5 անգամ պակաս է  տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների միջինացված ցուցանիշիցÖ‰ Ուստի խնդիր կա ներգրավելու նոր ֆինանսական ռեսուրսներÖ‰ «Միաժամանակ պետք է փաստել, որ մեր աշխատանքի արդյունավետությունը միայն գումարի ծավալից չէ, որ կախված է, այլև գումարի ծախսման ձևերից, մեխանիզմներիցÖ‰ Անգամ այսօրյա բյուջեի պարագայում մենք վստահ ենք, որ կրթության որակի արդյունավետության և մատչելիության մեծացման համար ունենք չօգտագործված ռեսուրս, և այստեղ հարկավոր է կառավարման նոր մշակույթ, ֆինանսավորան նոր մեխանիզմ, որպեսզի գումարի օգտագործման գործիքակազմը նույնպես արդիական լինի»,- ասել է նախարարը, շարունակելով.-«Կրթության ֆինանսավորման բեռի մի զգալի հատվածը մեր շարքային ուսանողների և իրենց ծնողների ուսերի վրա էÖ‰ Ակնհայտ է, որ սոցիալական խնդիրների պատճառով ծագում է նաև կրթություն ստանալու համար ոչ հավասար մեկնարկային հնարավորությունների դաշտÖ‰ Այստեղ պետության խնդիրն է մեխանիզմներ ներդնել՝ ապահովելու յուրաքանչյուրի կրթության իրավունքի իրագործման համապատասխան հարթությունը նույն ֆինանսական մեխանիզմների միջոցովÖ‰ Սա է նաև պատճառը, որ մեր հանրապետությունում պատրաստվում ենք ներդնել ուսանողական վարկերի համակարգը, որն առավել արդիական է դառնում կրթության մատչելիության տեսակետից, սոցիալական հավասար հնարավորությունների և հավասար մեկնարկային դաշտի պայմաններում»:
Իր խոսքում Ա. Աշոտյանն առանձնացրել է նաև մեկ այլ խնդիր, որը վերաբերել է պետական և ոչ պետական բուհերի համար ստեղծվող մրցակցային հավասար պայմանների ապահովմանը: «Ոչ պետական բուհերի համար մենք պետք է ստեղծենք հավասար հնարավորություններ նաև պետական միջոցներից օգտվելու տեսակետիցÖ‰ Չեմ բացառում, որ մոտ ապագայում մենք կունենանք այսպես կոչված՝ պետական պատվեր նաև այդ բուհերումÖ‰ Դրանով կստեղծվի մի վիճակ, երբ բուհերը պետական ֆինանսավորում են ստանում ոչ թե իրենց կազմակերպաիրավական ձևից ելնելով, այլ որակի և արդյունավետության գործիքակազմի չափագրման  շնորհիվÖ‰ Դա, սակայն, իրականություն կարող է դառնալ մեկ անհրաժեշտ պայմանի դեպքում՝ երբ հավատարմագրման գործընթացը Հայաստանում նոր մեխանիզմներով կիրականացվի և Որակի ապահովման ազգային կենտրոնը կհավաստի նաև ոչ պետական բուհերի որակը՝ պետականների հետ  զուգահեռ»,- իր խոսքն այսպես է եզրափակել Ա. ԱշոտյանըÖ‰
Ողջույնի խոսքում ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը սեմինարի մասնակիցներին հավաստիացրել է, որ իրենց հանձնաժողովի պատգամավորներն ամեն ինչ կանեն, որպեսզի խորհրդարանական լսումների ժամանակ օրենսդիր օղակում հնարավորինս խորը քննարկումներ լինեն այս խնդիրների հետ կապված, ինչպես նաև բեղմնավոր աշխատանք մաղթել մասնակիցներինÖ‰
Սեմինարը կավարտվի փետրվարի 6-ին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։