Պետական պարգև` ավանդի համար

2011-02-04

Կրթության ոլորտում ներդրած  մեծ ավանդի համար ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր նախարարության բարձրագույն` «Ոսկե հուշամեդալով» պարգևատրել   է Գարեգին Միքայելյանին: Ներկայացնելով Գ. Միքայելյանին` նախարարի տեղակալը նշել է. «Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետն ավարտելուց հետո նա 30 տարի մաթեմատիկա է դասավանդել Կապանի թիվ 7 դպրոցումÖ‰
Ազգային զարթոնքի տարիներին, բոլորիս համար հասկանալի պատճառով թողել է աշխատանքը, սակայն երբեք չի մոռացել  դպրոցն ու մանկավարժությունը»,- ընդգծել է  Մ. Մկրտչյանը և հավելել,  որ Սյունիքի  մարզի  20  դպրոցներում նա   հիմնադրել է օլիմպիական  գրադարաններ, որոնք մշտապես  թարմացվում են: Գարեգին  Միքայելյանի հրատարակած 4 գրքերը, որոնցում  քննարկված և վերլուծված են ավելի քան 2000 խնդիր,  ինչպես օլիմպիական  գրադարանները, հնարավորություն  են  տալիս աշակերտներին  ընդլայնելու  իրենց  գիտելիքները մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա  առարկաներիցÖ‰ «Անչափ երախտապարտ եմ ու պարտավորված, որ համեստ վաստակս գնահատվում է մեր պետության կողմից» - ընդունելով պարգևը նշել է Գարեգին Միքայելյանը և հավաստիացրել, որ այսուհետ ևս կաշխատի օգտակար լինել կրթական համակարգին և հայ դպրոցականներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։