Օլիմպիադաները`գիտելիքի կարևորման գործընթաց

2011-02-04

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում  մարզային կրթության վարչության պետերի և հանրապետական օլիմպիադայի կազմկոմիտեի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը: Խորհդակցության ընթացքում քննարկվել են առարկայական օլիմպիադայի անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր: Նախարարի տեղակալը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել օլիմպիադայի մարզային փուլի կազմակերպման գործընթացը և նպաստավոր պայմաններ ապահովել բոլոր դպրոցների ակտիվ մասնակցության համար:
Անդրադառնալով օլիմպիադաների նշանակությանը  դպրոցականների շրջանում գիտելիքի կարևորման  համատեքստում` Մ. Մկրտչյանը նշել է. «Անհրաժեշտ է խթանել օլիմպիադաների կազմակերպումը ոչ միայն միջազգային օլիմպիադաներում ընդգրկված առարկաների, այլև դպրոցական ողջ ծրագրի կամ առարկայացանկի շրջանակում: Դրանք պետք է կազմակերպվեն փառատոնային ոճի  մեջ,  ստեղծագործական մոտեցումներով, որպեսզի հնարավորություն տան բոլոր աշակերտներին դրսևորելու սեփական գիտելիքներն ու նախասիրությունները»: Նախարարի տեղակալը հավելել է նաև, որ այս տարի առաջին անգամ ՀՀ պաշտպանության նախարարության և Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի աջակցությամբ կկազմակերպվի օլիմպիադա նաև ՆԶՊ առարկայից:
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլն այս տարի մեկնարկելու է փետրվարի 25-ին, իսկ հանրապետական փուլը` մարտի 18-ին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։