Հանրային քննարկման են դրվել նախատեսվող նոր դասագրքերը

2011-02-10

Հանրային քննարկման են դրվել ավագ դպրոցի 2011-2012  ուումնական տարվա համար նախատեսված ընդհանուր և հումանիտար հոսքի դասագրքերի նախագծերը: Քննարկման նպատակն է հասարակության  լայն շերտերի մասնակցության միջոցով ստեղծել աշակերտների համար մատչելի և բովանդակալից դասագրքեր: Կրթության և գիտության նախարարությունը հավաստիացնում է, որ շահագրգիռ կազմակերպությունների, մասնագետների, ինչպես նաև ծնողների կողմից ստացված բոլոր առաջարկություններն ու դիտողությունները կքննարկվեն և կարժանանան պատշաճ ուշադրության: 
Հասարակության կողմից ակնկալում ենք  ակտիվ մասնակցություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։