Նախկին թիվ 18 հատուկ դպրոցի մանկավարժներին գործազրկություն չի սպառնում

2011-02-02

ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել էր Նուբարաշենի նախկին թիվ 18 հատուկ դպրոցի մանկավարժներին, ովքեր մեկ անգամ ևս ցանկանում էին ճշտել իրենց կարգավիճակը՝ դպրոցն անցյալ տարեվերջին ՀՀ կառավարության որոշմամբ միացել էր «Փոքր Մհեր» կրթահամալիրինÖ‰
Հանդիպման ընթացքում նախարար Ա. Աշոտյանը փարատել էր արդեն նախկին հատուկ դպրոցի մանկավարժների մտավախություններն այն մասին,  թե միավորման ընթացքում իրենք հեռացվելու են աշխատանքից, իսկ երեխաների ապագան  «մատնվելու է բախտի քմահաճույքին»Ö‰ 
Նախարարը հավաստիացրել է, որ աշխատակազմից որեւէ մեկը գործազուրկ չի դառնալու, «Փոքր Մհեր» ռազմամարզական կրթահամալիրի դեկավարության առջև խնդիր է դրված բոլորին ապահովել աշխատանքովÖ‰ «Ձեզ հնարավորություն է տրվում աշխատել նոր պայմաններում և նոր, ժամանակակից պահանջներին համապատասխան, ինչը կնպաստի ձեր  մասնագիտական հմտությունների լիարժեք դրսևորմանը»,- նշել է նախարարըÖ‰
Երեխաների ճակատագրի վերաբերյալ նախարարը նշել է, որ դպրոցը նախատեսված էր հակասոցիալական վարք դրսևորած երեխաների համար` մինչդեռ այնտեղ ընդգրկված էին հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներÖ‰ Նախարարը տեղեկացրել է նաև, որ  մինչև այս ուսումնական տարվա ավարտը նրանք կշարունակեն ապրել նույն կերպ, իսկ ամռան ամիսներին կիրականացվի երեխաների կարիքների գնահատում և յուրաքանչյուրի համար կտրվի համապատասխան լուծում: «Ակնհայտ էր, որ ձեր դպրոցը վատ համբավ ուներÖ‰ Դպրոցի գործունեության ընթացքում իրավապաշտպան, հասարակական և միջազգային կազմակերպություններից բազմիցս ահազանգեր են հնչել, տարաբնույթ դժգոհություններ են եղելÖ‰ Բացի այդ, դպրոցում ընդգրկված էին մեծ թվով ոչ պրոֆիլային երեխաներÖ‰ Այդ ամենի արդյունքում նախապես որոշվել էր դպրոցը փակելով լուծել հարցը, սակայն քննարկումների արդյունքում որոշվեց վերապրոֆիլավորել այն`  դարձնելով ռազմահայրենասիրական ուղղվածության»,- ասել է Ա. Աշոտյանը, նշելով, որ  այդ ոլորտում «Փոքր Մհեր» կրթահամալիրն առաջատարներից մեկն էÖ‰
Նախարարը տեղեկացրել է նաև, որ «Փոքր Մհեր» ռազմամարզական կրթահամալիրի մասնաճյուղում առաջիկա երկու տարիների ընթացքում 250 միլիոն դրամի ներդրում է կատարվելուÖ‰
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է նաև մանկավարժներին հուզող այլ հարցերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։