««ԵՐԵՎԱՆԻ Վ.ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԵԿ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆÂ

2011-02-02

 
Հիմք  ընդունելով  <Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 5-րդ հոդվածի  3-րդ մասը և  Հայաստանի  Հանրապետության   կառավարության 2002թ. հոկտեմբերի 31-ի թիվ 1929  որոշմամբ հաստատված <Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան> պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության
11-րդ  կետի  <է> ենթակետը ու 86-րդ կետը, ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական  օրենսգրքի  609-րդ  հոդվածով Հայաստանի Հանրապետության  կառավարությունը  որոշում է.

1. Թույլատրել <Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան> պետական ոչ առևտրային կազմակերպությանը  (այսուհետև` ԵՊԼՀ) անհատույց  և անժամկետ  օգտագործման իրավունքով   ամրացված  Երևան քաղաքի  Թումանյան 42  հասցեում  գտնվող շենքի  նկուղային և կիսանկուղային հարկերից  370 քառ.մետր մակերեսով տարածքը, <Գաուդեամուս> սահմանափակ պատասխանատվության  ընկերությանը (այսուհետև` ընկերություն)  հանձնել վարձակալության ` 25  տարի ժամկետով:
2. Սահմանել , որ 
1) վարձակալության պայմանագիրը  կնքելուց անհրաժեշտ է վարձավճարը հաշվարկել  Հայաստանի  Հանրապետության կառավարության  2001թ. փետրվարի 22-ի <Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին>  թիվ 125 որոշման համաձայն, սակայն ոչ պակաս  քան ամսական 400.0  /չորս հարյուր/ հազար դրամ:
2)  վարձակալությունից  գոյացած  վճարները սահմանված  կարգով ուղղվում են   Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,
3)  Վարձակալությամբ  տրամադրված  տարածքում  վարձակալի կողմից անբաժանելի բարելավումներ կարող են կատարվել` առանց դրանց արժեքի փոխհատուցման:
3.     Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության  նախարարին` սույն որոշումն  ուժի մեջ մտնելուց հետո  մեկամսյա ժամկետում  ապահովել  <Երևանի Վ.Բրյուսովի անվան  պետական լեզվաբանական  համալսարան>  պետական ոչ առևտրային կազմակերպության  և <Գաուդեամուս> սահմանափակ պատասխանատվության  ընկերության  հետ համատեղ  վարձակալության  պայմանագրի կնքումը  և գույքային  իրավունքների  պետական գրանցումը  իրականացնել  ընկերության  միջոցների հաշվին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։