«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2011-01-25
ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2176-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1)որոշման 5-րդ կետի «ա» ենթակետում և այդ որոշմամբ հաստատված կանոնադրության 13-րդ կետի «ա» ենթակետում «հանրակրթության բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.» բառերը փոխարինել «բարձրագույն, հանրակրթական (ավագ դպրոց), միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.» բառերով,
2)որոշմամբ հաստատված կանոնադրության 29-րդ կետի 2-րդ պարբերությունում «կոչում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև` գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և (կամ) դոցենտի կոչում ու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կամ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կամ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կամ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում» բառերը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












