«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2011-01-25
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշմամբ հաստատված «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 26-րդ կետի առաջին պարբերությունում «կոչում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև` գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և (կամ) դոցենտի կոչում ու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կամ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կամ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կամ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












