Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ
2011-01-26
Տեղի է ունեցել Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը և հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Գ. Գարեգինյանը: Բացելով նիստը` հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է ինչպես ավագ դպրոցի դասագրքերի, այնպես էլ հիմնական դպրոցում առարկաների չափորոշիչների ու ծրագրերի բեռնաթափման արդյունքում նոր դասագրքերի հրատարակման խնդրի կարևորությանը:
Հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Գ. Գարեգինյանը ներկայացրել է հաշվետվություն Դասագրքերի շրջանառու հիմնադրամի 2010թվականի գործունեության և տարեկան ծախսերի վերաբերյալ, ինչպես նաև 2011 թվականի տարեկան աշխատանքների կատարման ժամանակացույցը: Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ընդունել է կատարված աշխատանքների հաշվետվությունը և հաստատել նոր ժամանակացույցը: