Ուսանողական մարզական խաղեր` Հայաստանի Անկախության 20-ամյակին
2011-01-26
Մարզերի բուհական ուսանողական մարզական կառույցների ներկայացուցիչներն առաջարկել են 2011 թվականի հանրապետական ուսանողական մարզական խաղերի շրջանակում որևէ մարզաձևի մրցույթ անցկացնել մարզկենտրոնում, մասնավորապես Գյումրիում կամ ՎանաձորումÖ‰
2011 թվականի ծրագրերը ներկայացրել է Ֆեդերացիայի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը, ով հանրապետական ուսանողական մարզական խաղերի կազմակերպման համատեքստում առանձնացրել է օգոստոսի 8-23-ը Չինաստանում անցկացվելիք համաշխարհային ունիվերսիադիային Հայաստանի ուսանողների պատշաճ մասնակցության ապահովումըÖ‰ Նա հավաստիացրել է, որ այս տարի մեր ուսանողների հաղթանակի ակնկալիքներն ավելի մեծ են, որովհետև համաշխարհային ունիվերսիադիայում ընդգրկվել են այնպիսի մարզաձևեր, որոնց հայ ուսանող մարզիկները լավ են տիրապետումÖ‰
Նիստի ընթացքում նախագահությունը Հովհաննես Գաբրիելյանին ընտրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում ուսանողական հանրապետական մարզական ֆեդերացիայի ներկայացուցիչ;
Նախագահությունը որոշում է ընդունել, որ 2011 թվականի ուսանողական հանրապետական մարզական խաղերը նվիրվելու են Հայաստանի Անկախության 20-ամյակինÖ‰
Ամփոփելով նիստը` ՀՀ կրթության և գիտության նախարար, ուսանողական հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը, կարևորելով համաշխարհային ունիվերսիադային հայ ուսանող մարզիկների մասնակցությունը, միաժամանակ նշել է. «Կփորձենք այնպես կազմակերպել աշխատանքները, որպեսզի 2011 թվականի ուսանողական մարզական խաղերից մեկն անցկացվի մարզկենտրոններից մեկումÖ‰ Դա նաև ճանաչողական նշանակություն կունենա»:
Նիստի ավարտին նախարարը պատվոգրերով և թանկարժեք նվերներով պարգևատրել է ոլորտի ակտիվ ներկայացուցիչներին, իսկ ներդրած ավանդի և գործունեության 30-ամյակի կապակցությամբ ՀՊՃՀ մարզական ակումբի նախագահ Սամվել Մեհրաբյանին` պարգևատրել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշմեդալով»:












