«ՀՀ վարչապետի գավաթի» մրցաշար

2011-01-21

«Գիտակների հայակական ասոցիացիան» և «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները, ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, արդեն երկրորդ տարին է, կազմակերպում են «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը:
Մրցաշարի նպատակն է խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին և հնարավորինս ընդլայնել ինտելեկտուալ խաղերի տարածվածությունը Հայաստանում:
Մրցաշարին մասնակցում են ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարության առընթեր մարմինների ավելի քան 20 թիմերը:
Մրցաշարի հաղթող թիմը պարգևատրվում է վարչապետի սահմանած փոխանցիկ գավաթով: Երկրորդ և երրորդ տեղեր գրաված թիմերին տրվում են մրցանակներ: Պարգևատրվում է նաև մրցաշարի լավագույն խաղացողը:
Մրցաշարն առաջին անգամ կազմակերպվել 2010թվականին, որտեղ հաղթող է  ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարության թիմը:
     Ծանոթություն
Առաջնությունն անցկացվում է մեկ օրում՝ գավաթային (օլիմպիական)   մրցակարգով:  Տվյալ խաղում պարտություն կրած թիմը դուրս է մնում հետագա պայքարից:   Թիմերը վիճականահանությամբ բաժանվում են զույգերի, որոնք մրցում են իրար հետ: Մեկ խաղի ընթացքում թիմերին տրվում են ֆիքսված քանակությամբ հարցեր (մեկ ութերորդ եզրափակիչում` հինգ, քառորդ եզրափակիչում` յոթ, կիսաեզրափակիչում և երրորդ տեղի համար մրցախաղում` ինը, իսկ եզրափակիչն անց է կացվում երկու խաղից` յոթական հարցով):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։