Համագործակցություն` կոռուպցիայի դեմ պայքարում

2011-01-19

Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների միջոցառումները կուղեկցվեն միջազգային կառույցների հետ համագործակցությամբÖ‰
Այսօր կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինայի հետÖ‰ Հանդիպման նպատակը կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների միջոցառումների համալիր ծրագրի համատեքստում բարձրագույն ուսումնական հաստատությունների հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացում համագործակցության հնարավոր եզրերի հստակեցումն էր:

 Ֆ. Վեզինան տեղեկացրել է, որ ծրագիրը նախատեսում է կազմակերպել  կոնֆերանս-սեմինար միջազգային փորձագետների մասնակցությամբ, որի ընթացքում կներկայացվեն կոռուպցիոն երևույթների դեմ պայքարում միջազգային սկզբունքները և փորձը, անդրադարձ կկատարվի հայաստանյան խնդիրներին և կքննարկվեն հակակոռուպցիոն միջոցառումներում հասարակության հնարավորինս լայն շրջանակների ընդգրկման խնդիրներըÖ‰
Նախարարի տեղակալ Կ. Հարությունյանն իր խոսքում ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներում հասարակական կազմակերպությունների և ուսանողների ներգրավվածության կարևորությունը; «Քանի որ մենք կոնկրետ ժամկետներում պիտի հասցնենք իրականացնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը՝ կապված կոռուպցիայի դեմ պայքարի 2011-2012 թվականների միջոցառումների հետ, ցանկալի կլինի առավել կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել»,- նշել է նախարարի տեղակալը և մեկնաբանել, որ բուհերի կառավարման խորհուրդները հաստատելու են հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրեր, ինչպես նաև ընդունելու և հրապարակելու են տվյալ ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակային հաշվետվություններըÖ‰
ԱՄՆ ՄԶԳ հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆ. Վեզինան պատրաստակամություն է արտահայտել այդ գործընթացներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունÖ‰
Հանդիպման ավարտին կողմերը համոզմունք են հայտնել, որ համագործակցությունը կնպաստի հակակոռուպցիոն ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։