Կայացավ կառավարման խորհրդի անդրանիկ նիստը

2011-01-19

Երևանի Մ. Հերացու անվան  պետական բժշկական համալսարանում  այսօր տեղի է ունեցել կառավարման  խորհրդի անդրանիկ նիստը, որին  մասնակցել է խորհրդի 31 անդամից 29-ը: Փակ գաղտնի քվեարկությամբ 28 կողմ ձայնով (մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել), խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Խորհուրդը` Ա. Աշոտյանի նախագահությամբ, լսել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության 2010թվականի հաշվետվությունը, ինչպես նաև հաստատել բուհի 2011թվականի բյուջեն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։