Ի գիտություն 2011 թվականի դիմորդների

2011-01-19

Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի փետրվարի 1-ից սկսում է շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից միասնական (2011 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:

Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:
Շրջանավարտները (դիմորդները) դիմում-հայտ են լրացնում իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:
Միասնական քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է`
 * 3x4 չափի լուսանկար,
 * անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
 * «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում Գնահատման և թեստավորման կենտրոնի 160481037341  հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու  համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ և վճարի անդորրագիրը  կցել դիմում-հայտին:

 Միասնական քննության վճարից (1500 դրամ) ազատվում են հետևյալ դիմորդները`
 * պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
* 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
*ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
* առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2011 թվականի մարտի 15-ն է:

«Գնահատման և թեստավորման կենտրոն»
պետական ոչ առևտրային կազմակերպություն
 
Այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից հանձնելու են միասնական քննություն, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված հետևյալ ուսումնական հաստատություններում/ցանկը կցվում

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։