«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25 -Ի ԹԻՎ 532 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2011-01-19

 ՆԱԽԱԳԻԾ
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի <<Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին, մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասի>> թիվ 532 որոշման (այսուհետ ուրոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
<<Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում,  և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին>>.
 
2) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
<<1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում  (այսուհետ` ուսումնական հաստատություններ, անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից) նախազորակոչային պատրաստության  կարգը>>.

3) Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
 <<2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ  մինչև 2011/2012 ուսումնական տարվա սկիզբը  հաստատել  Հայաստանի Հանրապետության  ուսումնական հաստատություններում  նախնական զինվորական պատրաստության կանոնադրությունը>>:

2. <<Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին, մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգի>>  /այսուհետ կարգ/ 
1)Կարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
<<Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում  և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգ>>

2)1-ին կետը շարադրել նոր ա/, բ/, գ/ ենթակետերով հետևյալ խմբագությամբ`
<<1. ա) Հայաստանի Հանրապետության  ուսումնական հաստատությունների  սովորողների նախազորակոչային պատրաստությունն /այսուհետ ՆԶՊ/ իրականացվում է  <<Կրթության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի,<<Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հադվածի 1-ի կետի և 8-րդ հոդվածի, <<Քաղաքացիական պաշտպանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  12-րդ հոդվածի, <<Տեղական ինքնքկառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ, 41-րդ, 42-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության  այլ իրավական ակտերի, ինչպես նաև սույն կարգի համաձայն` պատանիներին Հայաստանի Հանրապետության  զինված ուժերում ծառայության նախապատրաստելու նպատակով:
 բ)Ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստությունը իրականացվում է <<ՆԶՊ>>  առարկայի և ռազմահայրենասիրական դաստիարակչական աշխատանքների միջոցով, որի հիմնական կազմակերպիչ համարվում է ուսումնական հաստատության զինվորական ղեկավարը:
 գ) Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանել  զինվորական ղեկավարի հաստիք և  նշանակել <<Նախնական զինվորական պատրաստություն>> առարկայի ուսուցչին, որը  նաև համարվում է տվյալ ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետը>>: 

3)  Կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
<<3.  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը`  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ հաստատում են Հայաստանի Հանրապետության   ուսումնական հաստատությունների նախնական զինվորական պատրաստության  կանոնադրությունը, համագործակցելով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հանրապետության ոստիկանության և այլ շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ   >>:

4)Կարգի 5-րդ կետի  բ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
<< բ)կազմակերպում է “Նախնական զինվորական պատրաստություն” առարկայի ուսուցչի, զինղեկի, քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի վերաբերյալ ուսումնամեթոդական ձեռնարկների, ուսումնադիտողական նյութերի մշակումը, հրատարակումը>>:

5)  Կարգի 5-րդ կետի  գ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
<<գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության  հետ համատեղ ուսումնասիրում, ընդհանրացնում և տարածում է ՆԶՊ առարկայի անցկացման ու սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության դրական փորձը, նյութական և բարոյական խրախուսանքի արժանացնում լավագույն ուսումնական հաստատությունները, աշխատողներին և սովորողներին>>:

6)  Կարգի 5-րդ կետի  դ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
<<դ)  մասնակցում զինղեկների, քաղաքացիական պաշտպանության շտաբի պետերի որակավորման բարձրացման աշխատանքներին, անցկացնում նրանց ատեստավորումը>>:

7)  Կարգի 5-րդ կետի  ե) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
<<ե) հաստատում է զինղեկների պատրաստման, վերապատրաստման  կարգը, մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների ուսումնական պլան-ծրագրերը` համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ>>:

8) Կարգի 5-րդ կետի  զ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
<<զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և այլ շահագրգիռ կազմակերպությունների   հետ համատեղ ուսումնական հաստատություններում կազմակերպում է հայրենասիրական և ռազմամարզական խաղերի անցկացումը, միջպետական ռազմամարզական  խաղերին  մասնակցությունը>>:

9)  Կարգի 5-րդ կետի  է) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
<<է) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն  առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և այլ շահագրգիռ կազմակերպությունների  հետ համատեղ ուսումնական հաստատություններում անցկացնում է գիտագործնական համաժողովներ, դասախոսություններ, գործնական ցուցադրական պարապմունքներ>>:

10) Կարգի 5-րդ կետի  ը) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
<<ը) ուսումնական հաստատություններում ստեղծում է քաղաքացիական պաշտպանության ծառայություններ>>:

11) Կարգի 5-րդ կետին լրացնել նոր  թ), ժ), ժա), ժբ), ժգ) ենթակետերը   հետևյալ բովանդակությամբ`
<<թ)  Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը և իրականացումը.
ժ)  Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ վերահսկում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարումը.
ժա)  հանրակրթական /հիմնական, ավագ, միջնակարգ, վարժարան, կրթահամալիր/ ուսումնական հաստատություններում սահմանել  զինվորական ղեկավարի հաստիք և  վարձատրել հանրակրթական ոլորտի համար հաստատված մանկավարժական դրույքաչափերով  /մինչև 6 դասարան  ունեցող ուսումնական հաստատությունների   համար 0.5 միավոր, իսկ 6 և ավելի դասարան ունեցող ուսումնական հաստատությունների համար 1 միավոր/:
   Քաղաքացիական պաշտպանության աշխատանքների համար վարձատրել ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի համար նախատեսված դրույքաչափերով`  մինչև 6 դասարան ունեցող ուսումնական հաստատության համար մանկավարժների միջին աշխատավարձի 0,3 միավոր, իսկ 6 և ավել դասարան ունեցող ուսումնական հաստատության  համար մանկավարժների միջին աշխատավարձի 0,5 միավոր:
ժբ)  միջին մասնագիտական   ուսումնական հաստատություններում սահմանել  զինվորական ղեկավարի հաստիք և  վարձատրել `միջին մասնագիտական ոլորտի համար հաստատված դրույքաչափերով /մինչև 100 սովորող ունեցող ուսումնական հաստատության համար 0.5 միավոր, 100 և ավելի սովորող ունեցող ուսումնական հաստատության համար 1 միավոր/:
   Քաղաքացիական պաշտպանության աշխատանքների համար վարձատրել ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի համար նախատեսված դրույքաչափերով` մինչև 100 սովորող ունեցող    միջին մասնագիտական ուսումնական հաստատության համար 0.3 միավոր, իսկ 100 և ավել սովորող ունեցող   միջին մասնագիտական ուսումնական հաստատության համար 0.5 միավոր.
ժգ)   ուսումնական հաստատություններում  զինղեկի կողմից  շաբաթական 11 ժամից ավել ևս մինչև 11 ժամ <<Նախնական զինվորական պատրաստություն>> կամ այլ առարկա /եթե զինղեկը ունի տվյալ առարկան պարապելու համար համապատասխան որակավորում/ կատարած ուսուցչական  աշխատանքը լրացուցիչ վարձատրվում է ուսուցիչների  համար սահմանված դրույքաչափերով և կարգով>>:
Զինղեկը ի պաշտոնե համարվում է ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետը,  որը համակարգում է տվյալ ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի աշխատանքները>>:

12)  Կարգի 6-րդ կետի  գ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
<<գ) ՈՒսումնական հաստատության կողմից տրված հայտարարության հիման վրա սահմանված ժամկետում   պահեստազորի սպաներից ներկայացնում է բարձրագույն ռազմական կրթությամբ  կամ բարձրագույն կրթությամբ և համապատասխան վերապատրաստում անցած թեկնածուների տվյալները: Օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթում հաղթած թեկնածուին ուսումնական հաստատության տնօրենը նշանակում է ուսումնական հաստատության զինվորական ղեկավար` նրա հետ կնքելով համապատասխան  աշխատանքային պայմանագիր:>>:

13)   Կարգի 8-րդ կետը  շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն  առընթեր  Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն`
<<ա)  իրականացնում է ուսումնական հաստատություններում զենքի պահպանման սենյակների ազդանշանային համակարգի սպասարկումը.
 բ)  մշակում և հրատարակում է գրքույքներ, ուղեցույցներ` զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների վերաբերյալ, հասարակական կարգի պահպանման, քաղաքացիական պարտքի գիտակցման, ոստիկանություն - ուսումնական  հաստատություն կապի անհրաժեշտության մասին, ինչի վերաբերյալ պատրաստում է ուսումնական ֆիլմեր, ցուցապաստառներ, ալբոմներ և այլ անհրաժեշտ նյութեր .
 գ) աշխատանք է տանում սովորողների մասնագիտական կողմնորոշման, ոստիկանական ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու ուղղությամբ.
 դ) ուսումնական հաստատություններին ցուցաբերում է մեթոդական օգնություն, կատարում հրահանգավորում, իրազեկում նորամուծությունների մասին, կազմակերպում սեմինարներ, գործնական պարապմունքներ մանկավաժական կոլեկտիվի, սովորողների համար` հասարակական կարգի պահպանման անհրաժեշտության, քաղաքացիական պարտքի գիտակցման, արտակարգ իրավիճակներից խուսափելու և կարևոր այլ թեմաներով.
 ե) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ուսումնական հաստատություններում ստուգում է զենքի պահպահման պայմանները և զենքի առկայությունը.
  զ) կազմակերպում է համատեղ խորհրդակցություններ շահագրգիռ նախարարությունների հետ հասարարական կարգի պահպանման, քաղաքացիական պարտքի գիտակցման և այլ թեմաներով>>:

14) Կարգի 9-րդ կետի  “Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն” բառերը փոխարինել “Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն” բառերով:

15). Կարգի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
<<10.  Հայաստանի Հանրապետության մարզպետները`
ա) ապահովում են ուսումնական հաստատություններում ՆԶՊ-ի համար նախատեսված շինությունների կառուցումը, շահագործումը, պահպանման միջոցների հատկացումը.
բ) ապահովում են ուսումնական հաստատությունների աշակերտների ռազմադաշտային ամենամյա պարապմունքների, ռազմամարզական խաղերի կազմակերպումն ու վերահսկողությունը.
գ)  իրականացնում է միջոցառումներ` ուսումնական հաստատությունների ՆԶՊ դասարանների, փառքի սրահների ձևավորման, զենքի պահասենյակների կահավորման, ամրացման, ՆԶՊ և քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական բազայի համալրման նպատակով>>:

3.  Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։