Էլեկտրոնային կառավարում. թափանցիկություն, օպերատիվություն, արդյունավետություն

2011-01-18

Կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթական ծրագրերի և լիցենզավորման պայմանների և պահանջների վերահսկման էլեկտրոնային կառավարման համակարգի շնորհանդեսը, որին մասնակցել է նաև կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը; Ներկայացնելով նման նոր համակարգերի անհրաժեշտոթյունը` նախարարը նշել է. «ՀՀ կառավարությունը կարևորում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ինչպես կրթության և գիտության ոլորտում, այնպես էլ նախարարության գործունեության արդյունաավետության բարձրացման գործընթացում, և էլեկտրոնային կառավարման այս համակարգի ներդրումը նպաստելու է լիցենզավորման գործընթացի թափանցիկության ապահովմանը, միաժամանակ բարձրացնելով հասարակության տարբեր շերտերի ու շահառուների վստահության աստիճանը,
ինչպես նաև արդյունավետ գործիք է դառնալու ուսումնական հաստատությունների կրթական գործունեության նկատմամբ օպերատիվ վերահսկողության իրականացման համար: Այն կարևոր է նաև կոռուպցիոն հնարավոր ռիսկերի նվազեման առոմուվ»- նշել նախարարը: Հայաստանում կրթական ծրագրերի լիցենզավորման պայմանների և պահանջների վերահսկման էլեկտրոնային կառավարման համակարգն իր մեջ ներառում է ուսումնական հաստատությունների կրթական գործունեության համար ՀՀ օրենսդրությամբ և իրավական ակտերով նախատեսվող անհրաժեշտ փաստաթղթերը և վիճակագրական տվյալներըÖ‰ Ավելին, այն ԿԳՆ լիցենզավորման վարչության աշխատակազմին հնարավորություն է տալիս ելքային տվյալների ներմուծման միջոցով կազմել ուսումնական հաստատությունների լիցենզավորման էլեկտրոնային փաթեթը, վերահսկել թափանցիկ գործունեությունը և համապատասխանությունը  ՀՀ օրենսդրությամբ սահմանված պայմաններին,  պահանջներին և նորմատիվներինÖ‰ Համակարգն ավտոմատացնելու է այնպիսի տեխնիկական վերահսկողության գործառույթներ, ինչպիսիք են ուսումնական հաստատությունների ուսանող-պրոֆեսորադասախոսական կազմի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հիմնական հաստիքային և գիտական աստիճան և (կամ) կոչում ունենալու սահմանային ցուցանիշները, տարածքները զբաղեցնելու վերաբերյալ հաշվարկային նվազագույն ցուցանիշները, մեկ ուսանողի հաշվով ուսումնական լաբորատոր և մարզական բազաների հագեցվածության ցուցանիշները, զբաղեցրած տարածքների վարձակալության հիմունքով կնքված պայմանագրերի ժամկետների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ կնքած աշխատանքային պայմանագրերի ժամկետների, ուսումնաարտադրական պրակտիկաների ժամկետների ավարտը: Այն խնդիր ունի կարգավորել բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների լիցենզավորման հետ կապված հարաբերությունները, իրականացնել կրթական   գործունեության լիցենզավորում, կարգավորել միջին և նախնական /արհեստագործական/  մասնագիտական  կրթական ծրագրեր իրականացնող պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների կրթական   գործունեության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները եւ նմանատիպ այլ գործառույթներÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։