«ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳԻՐ ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՔԵՆԵԴՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
2011-01-18
ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցը կազմակերպում է «Նորամուծություն տնտեսական զարգացման համար» (Innovation for economic development) ծրագիրը, որը նախատեսված է կրթական, քաղաքական, արտադրական ոլորտների ղեկավարների համար:
Ծրագրի տևողությունը 6 օր է՝ 2011 թվականի մայիսի 30-ից հունիսի 4-ը: Ցանկացողները կարող են ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալ և գրանցվել www.hks.harvard.edu/ee/ifed կայքում մինչև ս/թ փետրվարի 25-ը:












