ԼԵՅՆ ԿԻՐԿԼԱՆԴԻ ԱՆՎԱՆ 2011Թ. ԾՐԱԳՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

2011-01-12

Լեհ-ամերիկյան Ազատության հիմնադրամը և լեհ-ամերիկյան Ֆուլբրայտի հանձնաժողովը հայտարարում են Լեյն Կիրկլանդի անվան  2011թ. ծրագրի բաց մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 (հիմնավորված դեպքերում մինչև 40) տարեկան, մագիստրոսի կրթական աստիճան ունեցող, լեհերեն կամ անգլերեն լեզուներին տիրապետող և առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձինք:
Ուսման տևողությունը 2 կիսամյակ է, նաև 2 - 4 շաբաթ տևողությամբ վերապատրաստում պետական կամ մասնավոր կազմակերպություներում:
Մասնակցության դիմումները տեղադրված են http:/kirkland.edu.pl/form կայքում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2011թ. մարտի 1-ն է: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ www.pafw.pl կայքից:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։