«ՎԱՀԵ ՀՐԱՉԻԿԻ ՔԱՐԻՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2011-01-12
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վահե Հրաչիկի Քարիմյանին, ծնված 1977թ. դեկտեմբերի 17-ին /ք. Երևան, Նալբանդյան փող. 102շ., բն. 7, 2008 թվականին ընդունվել է Լոնդոնի Իմպերիալ քոլեջի ասպիրանտուրա/ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների զորակոչերից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:












