Ի գիտություն ԶԼՄ-ների

2011-01-10

Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2004թվականի մարտի 4-ի  N 333-Ն որոշման`  Կրթության և գիտության նախարարությունն իրականացվում է լրատվամիջոցների հավատարմագրում ԿԳՆ 2011 թվականի գործունեությունը լուսաբանելու համար: ԶԼՄ ներկայացուցիչները հավատարմագրվելու համար պետք է ներկայացնեն համապատասխան դիմում՝ հաստատված լրատվամիջոցի ղեկավարի կողմիցÖ‰ Դիմումում անհրաժեշտ է նշել.
 ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը և բնակության վայրը (հասցեն).
բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը/ըստ անձնագրի/,
գ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներըÖ‰
Խնդրում ենք դիմումները ներկայացնել մինչև փետրվարի 1-ը՝ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն /52-73-43/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։