2010-12-30
Հարգելի’ մանկավարժներ, դասախոսներ և գիտաշխատողներ,
սիրելի’ աշակերտներ և ուսանողներ,
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:
Թող նոր՝ 2011 թվականը, ձեզ համար լինի խաղաղության, նոր ձեռքբերումների, իղձերի իրականացման և հաղթանակների տարի:
Թող Սուրբ Ծննդյան խորհուրդն ու Հայ Առաքելական Եկեղեցու լույսն ուղենիշ լինեն ձեզ ողջ տարվա ընթացքում:
Մաղթում եմ ձեզ առողջություն, լավատեսություն և ամենայն բարիք:
Սիրով` Արմեն Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար












