2011-2012 ԹԹ. ԵՎՐԱՍԻԱՅԻ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ (ԳԼՈԲԱԼ ՅՈՒԳՐԵԴ)

2010-12-29

Եվրասիայի եւ Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ) ԱՄՆ պետական քարտուղարության կրթական և մշակութային հարցերի բաժնի ծրագրերից է, որն իրականացվում է «Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդե (IREX) կազմակերպության կողմից: Ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի բուհերի  ուսանողներին մեկ ուսումնական տարի սովորել ԱՄՆ-ի համալսարաններում կամ համայնքային քոլեջներում: Մասնակիցներն ընտրվում են բաց և ազատ մրցույթով: Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2011 թ.հունվարի 14-ը, ժամը 17:00:

Ծրագրի հաղթողները պետք է
•այցելեն դասերի` մեկ ուսումնական տարվա համար նախատեսված դասացուցակի համաձայն,
• առաջին ուսումնական կիսամյակի ընթացքում ներգրավվեն համայնքային աշխատանքների մեջ (առնվազն 20 ժամ), իսկ երկրորդ ուսումնական կիսամյակի ընթացքում մասնակցեն ուսումնական պրակտիկայի:  

Առաջին կուրսի ուսանողները կապրեն հանրակացարաններում կամ ամերիկյան ընտանիքներում և կսովորեն երկամյա համայնքային քոլեջներում, իսկ  մնացած կուրսերի ուսանողները` քառամյա քոլեջների և համալսարանների հանրակացարաններում:
Կրթաթոշակն ամբոջովին ֆինանսավորված է և ապահովում է.
•աջակցություն J-1 վիզա ստանալու հարցում
•դիմորդի բնակավայրից ԱՄՆ-ում հյուրընկալ բուհ երկկողմանի ճանապարհորդության ծախսերը
•համալսարանի ուսման վարձը և անհրաժեշտ վճարումները
•միջոցներ գրքեր ձեռք բերելու համար
•ապրուստի ծախսերի համար ամսական կրթաթոշակ
•բշժկական ապահովագրություն
•շրջանավարտների համար նախատեսված համագործակցության և վերապատրաստման բազմաթիվ ծրագրերին մասնակցելու հնարավորություն
2011-2012 թթ. Եվրասիայի եւ Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագրի (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ) հայցադիմումները կարող եք ձեռք բերել Այռեքսի երևանյան գրասենյակից, որտեղ և պետք է ներկայացնել լրացված հայցադիմումները: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։