Կրթական չափորոշիչների մշակման նոր սկզբունքներ և մեթոդներ
2010-12-28
Կայացել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը: Բացման խոսքում նախարարը կարևորել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը և դրանում ՄԿՈՒԶԱԽ-ի դերը: Տարեվերջյան նիստը կարևորվել է հարցերի հրատապությամբ, մասնավորապես, նիստի օրակարգում ընդգրկվել էին նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական
ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգի և ՄԿՈՒԶԱԽ-ի փոփոխված կանոնադրության նախագծերը, ուսումնական հաստատության տնօրենների և դասավանդողների գնահատման միջոցառումների վերաբերյալ երաշխավորությունները,Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի 2010 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների հաշվետվությունը և այլ հարցեր:
Նիստի մասնակիցներն առանձնակի ուշադրության են արժանացրել ՄԿՈՒԶԱԿ-ի հաշվետվությունը` նոր սկզբունքներով և մեթոդներով թվով 19 պետական կրթական չափորոշիչների մշակման աշխատանքների վերաբերյալ:












