Հակակոռուպցիոն պայքար. ուսանողների ընկալումը կոռուպցիայի մասին
2010-12-22
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ողջունելով ուսանողների կատարած աշխատանքը, նշել է, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը ՀՀ կառավարության գործունեության կարևորագույն ուղղություններից է և հավելել, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացրած հակակոռուպցիոն ծրագրի նպատակն է ոլորտում իրական և ակնհայտ արդյունքների արձանագրումը: Նախարարի տեղակալը նշել է նաև, որ կրթությունն ամենից ծավալուն հասարակական ընդգրկվածություն ունեցող ոլորտն է, և դա է պատճառը, որ առկա ոչ ցանկալի երևույթներն ավելի մեծ արձագանք են ստանում:
Աշխատանքային խմբի մասնակից-ուսանողները ներկայացրել են իրենց հետազոտության արդյունքները և առաջարկությունները կոռուպցիայի դեմ պայքարում, մասնավորապես, թիմն ուսանողներին խորհուրդ է տալիս պրոակտիվ լինել և հետաքրքրվել ուսանողական խորհուրդների գործունեությամբ, իսկ կառավարությանն առաջարկում է մեծացնել ուսանողների ներգրավվածությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող ծրագրերում:












