2010 թվականին կրթության և գիտության ոլորտում իրականացված աշխատանքները

2010-12-20

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

•Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Միջազգային Զարգացման Ընկերակցության միջև Զարգացման  քաղաքականության վարկային 2-րդ ծրագրի կրթության ոլորտի 2010 թվականի ելակետային միջոցառումները` նախադպրոցական կրթության մասով, և ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրի հետագա ընթացքի մասին» N 29 արձանագրային որոշման 15-րդ կետը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել և ներկայացրել է «Ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության կազմակերպման ծախսերը ֆինանսավորելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը հաստատվել է ՀՀ կառավարության   2010 թվականի նոյեմբերի 4-ի N1427–Ն որոշմամբ: Որոշմամբ ամրագրվել է` ՀՀ ֆինանսների և ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսել միջոցներ` ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա կրթության կազմակերպման ընթացիկ ծախսերի մասով` ելնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի չափից և անհրաժեշտության դեպքում` ներդրումային ծախսերի մասով:
•Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության կանոնակարգման նպատակով կրթության և գիտության նախարարության կողմից մշակվել է «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը և դրանք վարելու կարգը» գերատեսչական ակտը (2010 թվականի հուլիսի 8-ի N859 հրաման), որը պետական գրանցման գործընթացի փուլում է:
•Մշակվել և տպագրվել է «Մանկապարտեզի տնօրենի ուղեցույցի III պրակ» ուսումնաօժանդակ ձեռնարկը, որը ներառում է ոլորտին առնչվող կրթական, իրավական, ֆինանսական, նորմատիվային փաստաթղթերը: Այն ուղղված է նախադպրոցական հաստատությունների ղեկավարներին, կրթության հարցերով զբաղվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կրթության կառուցվածքային ստորաբաժանումներին:
•Մշակվել են «Աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման», «Էքստեռն ավարտական և փոխադրական», «ՀՀ հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության», «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության», «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և վորապատրաստող կազմակերպության ընտրության», «ՀՀ պետական հանրակրթական   ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության  կոլեգիալ կառավարման մարմնի`  խորհրդի  ձևավորման», «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/», «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային և հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, ատեստավորման միջոցով որակավորում ստացած հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին հավելավճար տալու», «ՀՀ ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման», «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման», «Հայաստանի Հանրապետության  կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի  ձևավորման  և  գործունեության», «Ներառական կրթություն իրականացնելու» կարգերը:
•Կազմակերպվել են նոր 43 ավագ դպրոցների ստեղծման և հիմնախնդիրների հետ կապված աշխատանքներ:
•Կազմակերպվել և անցկացվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա  մրցույթները:
•Իրականացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և ԿԳՆ հետ համատեղ իրականացվող «Երեխայակենտրոն /օրինակելի/ լավագույն դպրոց» ծրագրի աշխատանքների համակարգում և ծրագրի ներդրում դպրոցներում:
•Կազմակերպվել և անցկացվել են «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն»/ առարկաների ուսուցիչների ամենամյա  մրցույթները:
•Կազմակերպվել և անցկացվել են հանրապետական մրցույթներ /Հաղթանակի 65-ամյակին, Մեծ Եղեռնի 95-ամյակին, ՀՀ Սահմանադրության 15-ամյակին, Վահան Տերյանի 125-ամյակին նվիրված և այլ միջոցառումներ/, շարադրությունների, ասմունքի փառատոններ:
•Կազմակերպվել և անցկացվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը:
•Ապահովվել է դպրոցականների` միջազգային օլիմպիադաներին մասնակցությունը:
•Ծավալվել է համագործակցություն Միգրացիայի միջազգային կազմակերպության,  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների /Մանկական հիմնադրամ, Զարգացման ծրագիր, Փախստականների գրասենյակ/, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչության, «ՁԻԱՀ-ի կանխարգելու, կրթություն և խնամք», «Փրկեք երեխաներին», «Առաքելություն Արևելք», «Վորլդ Վիժն», «Հույսի կամուրջ», «ՀՕՖ», «Գթություն», «Հավատ», «Փրկություն» «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ» «Կարիտաս» միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ:
•Ընտրվել և հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող  հասարակական խորհրդի կազմը»:
•Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ մշակվել և տպագրվել են «Թրաֆիքինգ» (սովորողների համար) և «Թրաֆիքինգ» (ուսուցիչների համար) ձեռնարկները:
•Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկն ընդլայնվել է 16 դպրոցով: Ներկայումս հանրապետությունում գործում է ներառական կրթություն իրականացնող 65 հանրակրթական դպրոց:
        

ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

•Մշակվել և ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N 8 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման մասնագիտությունների ձևավորմանը միտված կրթական պետական չափորոշիչների մշակման և ներդրման» հայեցակարգը:
•Համակարգվել են  նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական թվով 61 պետական կրթական չափորոշիչների պետական գրանցման ներկայացման աշխատանքները, որոնք 2010-2011 ուսումնական տարվանից ներդրվել են համապատասխան ուսումնական հաստատություններում:
•Մշակվել և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամաններով հաստատվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական 19 պետական կրթական չափորոշիչները, որոնք  փորձարկման ձևով կներդրվեն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված մի շարք ուսումնական հաստատություններում:
• Համակարգվել են նախնական մասնագիտական (արհեստագործական)   և միջին մասնագիտական հաստատությունների համակազմի վերապատրաստման գործընթացները: 2010 թվականի դրությամբ վերապատրաստվել են ավելի քան 1340 դասախոս և արտադրական ուսուցման վարպետ, 183  տնօրեն և փոխտնօրեն և նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ մշակող 30 փորձագետ:
•ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուժեից 12 բազմագործառութային քոլեջներին տրամադրվել է 1,6 մլրդ դրամ` շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Նշված քոլեջներում վերանորոգման աշխատանքները մեկնարկել են: Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի վերազինման նպատակով որոշ քոլեջների և ուսումնարանների հատկացվել է համակարգչային տեխնիկա, սարքավորումներ և ուսումնական լաբորատորիաներ: 
•Համակարգվել են ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի 2 մասի իրականացման համար պայմանագրի ստորագրման նախապատրաստական  աշխատանքները:
•Շարունակվել է համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Եվրոպական ուսուցման հիմնադրամի (ETF), Բրիտանական խորհրդի (British Council), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Գերմանական InWENT և մի շարք այլ միջազգային կառույցների հետ, որոնց կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել են նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները: 
•ՄԿՈՒ ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտերում կատարվել են փոփոխություններ և մշակվել են նորերը /»Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք, «Ուսանողների (ուկնդիրների) մեկ մասնագիտական ուսումնական  հաստատությունից  մեկ  այլ  ուսումնական  հաստատություն  տեղափոխման կարգ», «Մեկից ավելի արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ստանալու» և «Ուսումնառությունը որևէ պատճառով անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման» կարգերի նախագծեր/:
•Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացվել է «Ուսանողական գարուն 2010» փառատոնը, որի արդյունքում լավագույնները պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պատվոգրերով և շնորհակալագրերով:

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

•«Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում կատարվել են փոփոխություններ, որոնք պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում պետական և ոչ պետական բուհերի մրցակցային դաշտի ստեղծմամբ, որը հնարավորություն կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր դիմորդների և ուսանողների համար: Հաշվի առնելով նախորդ տարիների ոչ պետական չհավատարմագրված բուհերի շրջանավարտների բազմաթիվ դիմում-խնդրանքները` հնարավորություն ստեղծելու պետական նմուշի դիպլոմ ստանալու հարցում, օրենքով ամրագրվել են նրանց իրավունքները և նրանց հնարավորություն է տրվել մասնակցելու ոչ պետական հավատարմագրված բուհերում համապատասխան մասնագիտության ամփոփիչ ավարտական քննություններին: Պայմաներ կստեղծվեն ուսանողական խորհուրդներին ինտեգրվելու եվրոպական համապատասխան կառույցներին, ակտիվորեն մասնակցելու Բոլոնիայի գործընթացին:
•ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի N 124-Ն որոշմամբ հաստատվել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման կարգը», որի հիման վրա հաստատվել են հեռավար (դիստանցիոն) ձևերով ուսուցում չթույլատրվող բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկը (ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 15-ի N 882-Ն որոշում) և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման կազմակերպման մեթոդական ուղեցույցը (ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010թվականի օգոստոսի 27-ի N1348-Ա/Ք հրաման):
•ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի N 692-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1624-Ն որոշմամբ հաստատվել է հեռակա ձևով ուսուցում չթույլատրող բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկը,
•ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից հաստատվել և ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում են ստացել բակալավրի որակավորման 50 և մագիստրոսի որակավորման 11 մասնագիտության պետական կրթական չափորոշիչներ,
•ՀՀ կառավարության 2010թվականի հունիսի 3-ի N 674-Ն և նոյեմբերի 4-ի N 1463-Ն որոշումներով փոփոխություններ է կատարվել ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1933-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1038-Ն որոշման մեջ և բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում ավելացվել են նոր մասնագիտություններ: Մասնավորապես, ավելացել են «032600-Եկեղեցաբանություն», «032700-Եվրոպագիտություն», «310100-Ոստիկանական գործ» մասնագիտությունները:
•ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2010/2011 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ըստ մասնագիտությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերը հաստատելու մասին» N 447-Ն որոշմամբ բակալավրի կրթական ծրագրով, առկա ուսուցման համար պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով հատկացվել է 2514 տեղ և վճարովի ուսուցման առանց տարկետման իրավունքի 18500 տեղ, բուհ է ընդունվել շուրջ 13500 ուսանող:
•ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2011/2012 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» N1547-Ն որոշմամբ առաջին անգամ հաստատվել է նաև ոչ պետական բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
•ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2010/2011 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» N 467-Ն որոշմամբ մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման համար հատկացվել է անվճար ուսուցման 1543 տեղ, որից 350-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով (թափուր տեղեր չեն մնացել) և վճարովի ուսուցման առանց տարկետման իրավունքի` 4371 տեղ:
•ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2010/2011 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդու

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։