«ԵՐԵՎԱՆԻ Վ.ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԵԿ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆÂ
2010-12-21
1. Թույլատրել <<Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետև` ԵՊԼՀ) անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված Երևան քաղաքի Թումանյան 42 հասցեում գտնվող շենքի նկուղային և կիսանկուղային հարկերից 370 քառ.մետր մակերեսով տարածքը, <<Գաուդեամուս>> սահմանափակ պատասխանատվության ընկերությանը (այսուհետև` ընկերություն) հանձնել վարձակալության ` 30 տարի ժամկետով:
2. Սահմանել , որ
1) վարձակալության պայմանագիրը կնքելուց վարձավճարը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. փետրվարի 22-ի <<Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին>> թիվ 125 որոշման համաձայն,
2) վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել <<Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության և <<Գաուդեամուս>> սահմանափակ պատասխանատվության ընկերության միջև վարձակալության պայմանագրի կնքումը` պայմանագրում նախատեսել, որ`
1) Վարձակալությամբ տրամադրված տարածքում վարձակալի կողմից անբաժանելի բարելավումներ (ներքին կառուցվածքային, ինչպես նաև ենթակառուցվածքների ստեղծման համար կատարվող ծախսերը) կարող են կատարվել` առանց դրանց արժեքի փոխհատուցման:
2) Վարձակալության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը իրականացվելու է ընկերության միջոցների հաշվին:












