«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1602-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ , «ԵՐԵՎԱՆԻ N 18 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ»ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ

2010-12-21

ՆԱԽԱԳԻԾ
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մաuին»  Հայաuտանի Հանրապետության oրենքի 13-րդ հոդվածի և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատաuխան` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
 1. Հայաատանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1602-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Հաստատել`  «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և խորհրդի   կազմը` համաձայն N N 1 և 2 հավելվածների».
2)որոշման 4-րդ կետում «հատուկ նշանակության» բառերը փոխարինել «բնակավայրի» բառով.
3)որոշմամբ հաստատված հավելվածը   շարադրել նոր խմբագրությամբ համաձայն N 1 հավելվածի.
4)որոշումը լրացնել նոր N 2 հավելվածով, համաձայն N 2  հավելվածիÖ‰
2. «Երևանի N 18 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման  ձևով   վերակազմակերպել`  միացնելով «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն):
3. Երևան քաղաքում ստեղծել  կազմակերպության   Երևանի Նուբարաշենի  մասնաճյուղ:
4. Սահմանել , որ  «Երևանի N18 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության  իրավահաջորդն է  «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  ( այսուհետ` կազմակերպություն):
 5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության  նախարարին`
1) ապահովել`
ա. գույքի հանձնման-ընդունման  աշխատանքների կատարումը, ինչպես նաև  միացման  պայմանագրի  և փոխանցման  ակտի  հաստատումը,
բ. «Երևանի N18 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության  գործունեության  դադարման  պետական գրանցումը` կազմակերպության միջոցների հաշվին.
գ. կազմակերպության  կանոնադրության  մեջ  սույն որոշումից  բխող  համապատասխան  փոփոխության կատարումը.
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների  նախարարին`  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության  նախարարի կողմից  ներկայացված  հաշվարկների  հիման վրա`  սահմանված կարգով  կատարել  ծախսերի  վերաբաշխում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է  մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։