Մեկնարկել է «Բոլոնիայի գործընթացը. ձեռքբերումները, խնդիրները, մարտահրավերները» թեմայով եռօրյա համաժողովը

2010-12-10

Աղվերանում այսօր մեկնարկել է«Բոլոնիայի գործընթացը. ձեռքբերումները, խնդիրները, մարտահրավերները» թեմայով եռօրյա միջազգային համաժողովը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում արտասահմանյան երկրների դեսպաններ, կրթության ոլորտի մասնագետներ, միջազգային փորձագետներ տարբեր երկրներից: 
Համաժողովի ընթացքում  մասնակիցներին ողջունել և «Բոլոնիայի գործընթացը. Ինտեգրում կրթության միջոցով» թեմայով ելույթ է ունեցել նախարար Ա. Աշոտյանը: «Օրենսդրական դաշտի բարեփոխումները Բոլոնիայի գործընթացի համատեքստում» թեմայով ելույթով հանդես է եկել նաև Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, իսկ ՀՀ բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ Ա. Սիմոնյանը և «Սինոփսիս Հայաստան» ընկերության տնօրեն Հ. Մուսայելյանը համապատասխանաբար հանդես են եկել «Բոլոնիայի գործընթացը. բուհական հայացք» և «Շահառուների և բուհերի համագործակցությունը» թեմատիկ զեկուցումներով: Համաժողովը վաղը կշարունակի իր աշխատանքները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։